06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանն անկասկած այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Հասարակության շրջանում խորացող դժգոհությունն անվտանգության ոլորտում առկա ծայրահեղ իրավիճակի վերաբերյալ իշխանությանը մղել է «հակահարձակման»:

Ընդ որում` նրանց համար կարևոր չէ, թե իրենց ագրեսիան այդ պահին ում նկստմամբ է, կարևորն իրենց` իրավիճակից չոր ու անկորուստ դուրս գալու հնարավորությունն է:

Փաշինյանական իշխանության խնդիրը ոչ թե զինված ուժերում կամ առհասարակ անվտանգային համակարգում տեղ գտած տսպալումները վերացնելն ու համակարգի վերականգնումն է, այլ դրա պատճառահետևանքային կապերը նույնիսկ ամենաանտրամաբանական ձևով նախկին իշխանությունների հետ կապելն է:

Երբեմն նախկին իշխանություն ասելով Հայաստանի առաջին հանրապետությունն են նկատի ունենում ու փորձում իրար հետ շաղկապել ամենաանհավանական գործընթացները:

Հայաստանն անկասկած այսպիսի անպատասխանատու և անբարոյական իշխանություն չի տեսել:

Թշնամությունն ու ատելությունը սեփական ժողովրդի բոլոր հատվածների նկատմամբ այս իշխանությանը նկարագրող առաջնային բնութագրիչներից է»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ