22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իսկ դուք շարունակեք ինձ պատմել, որ Նիկոլն ի՞նչ բռնապետ, բռնապետը Ստալինն էր». Վահագն Մխոյան

Վահագն Մխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեք մի քիչ լսենք Տրոցկուն։

«1924 թվականի գարնանը Կենտրոնական Կոմիտեի պլենումներից մեկից հետո, որին ես հիվանդության պատճառով բացակայել էի, ես ասեցի Սմիրնովին․ «Ստալինը ԽՍՀՄ բռնապետն է լինելու»։ Սմիրնովը լավ գիտեր Ստալինին նախկին աշխատանքից ու աքսորից, որտեղ մարդիկ ամենից լավն են սկսում իրար ճանաչել։ Հին բոլշևիկ Ի․Ն․ Սմիրնովը, ով ջախջախել ու գնդակահարել էր Կոլչակին, իսկ ավելի ուշ Զինովևի ու Կամենևի հետ գնդակահարվել Ստալինի հրամանով, ինձ առարկում էր․ «Ստալինը դիկտատորի թեկնածո՞ւ։ Ախր նա լրիվ գորշ և ողորմելի մարդ է։ Նա միջակություն է, գորշ ոչնչություն։» «Միջակություն՝ այո, ոչնչություն՝ ոչ» – պատասխանեցի ես ․․․

․․․ Նույն թեմայով ավելի քան երկու տարի անց ես վիճում էի Կամենևի հետ, ով, ի հակառակ ակնհայտ իրողություններին, պնդում էր, թե Ստալինը «գավառային մասշտաբի առաջնորդ է»։ Այդ սարկաստիկ բնութագրում, իհարկե, կար ճշմարտության մասնիկ, բայց միայն մասնիկ։ Ինտելեկտի այնպիսի հատկություններն, ինչպիսին են խորամանկությունը, նենգությունը, մարդկային ստորագույն հատկությունների վրա խաղալու ունակությունը, Ստալինի մոտ չափազանց զարգացած են և, ուժեղ բնավորության հետ միասին, իրենցից ներկայացնում են պայքարի հզոր զենքեր։

Իհարկե, զանգվածների ոչ բոլոր ազատագրական պայքարներում են պետք այդպիսի հատկություններ։ Բայց երբ խոսքն արտոնյալների ընտրության, վերջիններիս կաստայական համախմբան, զանգվածների ուժասպառման և դիսցիպլինիավորման մասին է, ապա Ստալինի այդպիսի հատկություններն անգնահատելի են և դրանք իրավամբ դարձրին նրան բյուրոկրատական ռեակցիայի ու տերմիդորի առաջնորդ։

Եվ այնուամենայնիվ, ընդհանրապես ասած, Ստալինը մնում է միջակություն։ Նրա միտքը զուրկ է ոչ միայն փայլից ու թռիչքից, այլև ունակ չէ տրամաբանական դատողության։ Առհասարակ ստալնիզմի ճամբարում դուք չեք գտնի ոչ մի տաղանդավոր գրողի, պատմաբանի, քննադատի։ Դա լկտի միջակությունների թագավորություն է։ Ստալինի խոսքում ամեն մի արտահայտություն ունի ինչ-որ գործնական նպատակ, բայց խոսքն իր ամբողջության մեջ երբեք չի բարձրանում մինչև տրամաբանական կառուցվածքի աստիճան։ Այս թուլությունն է Ստալինի ուժը։»

Այս խոսակցությունները Տրոցկին վարել է, երբ արդեն տանուլ էր տվել Ստալինին ներկուսակցական պայքարը ու սկսել էր հասկանալ, թե ինչպես են սխալվել։ Իսկ իր զրուցակիցներն անգամ 1936թ․ օգոստոսի 24-ին, երբ լսում էին իրենց մահվան դատավճիռը, չէին հասկանում, թե որն էր իրենց սխալը։ Բայց Տրոցկուն էլ այդ հականալն արդեն չփրկեց․ ուղիղ 4 տարի անց, 1940թ․ օգոստոսի 21-ին նրան սպանեցին Մեքսիկայում։

Իսկ դուք շարունակեք ինձ պատմել, որ Նիկոլն ի՞նչ բռնապետ, բռնապետը Ստալինն էր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ