03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանի վախերը ժամանակի հետ աճում են։ Երեկ ԱԺ մուտքի անցակետում ՊՊԾ աշխատակիցները մեր լրագրողից պահանջել են բացել հեռախոսի էկրանը, որպեսզի հավաստիանան, որ հեռախոսը «մուլյաժ չէ»:

Հարցին, թե երբ եւ ինչու է նման որոշում ընդունվել, աշխատակիցներից մեկն ասել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, չմանրամասնելով, թե ում անվտանգության մասին է խոսքը: Եվ բացատրել է․ «Հեռախոսի փոխարեն կարող են պայթուցիկ նյութ մտցնել խորհրդարան»։

Ուշագրավ է, որ ընդամենը մեկ օր առաջ նման պահանջ չէին ներկայացնում: Երեկ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրն էր, որին ներկա էր նաեւ վարչապետ Փաշինյանը, այսինքն՝ անվտանգության խստացված ռեժիմը գործում է միայն վարչապետի այցի օրերին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ