14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինձ հետ շաղկապված գործով Փաշինյան-Քյարամյան-քննչական խմբի ղեկավար շղթան աշխատում է «անխափան». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է ․«Ինձ հետ շաղկապված գործով Փաշինյան-Քյարամյան-քննչական խմբի ղեկավար շղթան աշխատում է «անխափան»:

Անբարոյականությունների, շանտաժի, սրիկայության այնպիսի շքերթ է, որ այդ մարդկանց սերունդներն էլ ավելի են ամաչելու իրենց հայրերի գործած արարքների պատճառով:

Ճնշում են գործադրում ինձ շրջապատողներից մինչ այն մարդկանց վրա, ում հետ ժամանակին աշխատել եմ:

Չունենալով ապացուցող որևէ փաստ, նմանատիպ քայլերով՝ բարոյական մեղքն ինձ վրա իբրև բարդելով, «հոգեբանական պատանդներ» վերցնելով, փորձում են ստեղծել պատրանք, որ Արմեն Աշոտյանը թող գա՝ ինքնախոստովանական ցուցմունք տա:

Եթե ունենային ինձ «բռնելու» հիմքեր, վաղուց կանեին դա:

Պատվաբեր չէ, երբ իբր քո անձնական վրեժը լուծելու համար գործի ես դնում այդ պահին ուսերիդ հայտնված պետական «պագոնների» լիազորությունները:

Այդ ապօրինի ճնշումները միայն ընգծում եմ պատվիրատուի եւ պատվեր կատարողների անբարո էությունը»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ