10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Facebook-ը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. ադրբեջանցիների կատաղության նոպան

Ֆեյսբուք  սոցիալական կայքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ:

Այս հանգամանքը կատաղության է հասցրել ադրբեջանցիներին, որոնք սկսել են գրոհել էջը` վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով:

Ադրբեջանական կայքերը եւս անդրադարձել են այս նորությանը: Oxu.Az-ը գրել է, որ Ադրբեջանում 1.5 միլիոն մարդ է օգտվում Ֆեյսբուքի ծառայություններից եւ սոցկայքի կողմից այս քայլը “բացասաբար կընդունվի նրանց կողմից”:

“Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, ինչը ճանաչում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, որի օրենքներով է գործում Ֆեյսբուքը”,- գրել է կայքը:

ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը իր հերթին կոչ է արել որքան հնարավոր է շատ տարածել այս էջը:

“Որպեսզի չեզոքացվեն ադրբեջանցիների բողոքները, կոչ ենք անում բոլորին հնարավորինս չափով տարածել էջը և հրավիրել ձեր ընկերներին հավանելու այն:
Շնորհակալություն աջակցության համար”,- հայտնում է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ