06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն». Սերժ Սրապիոնյան

Սերժ Սրապիոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատահականությո՞ւն, թե՞ դավադրություն
Ինձ այնպես է թվում, թե Հայոց բանակի վերջնական ոչնչացման մի քանի տարբեր ծրագրեր են մշակվել, որոնք գործի են դրվում ըստ համարակալության.

-նախ կազմակերպվում է պայմանավորված պատերազմ, որտեղ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը պարտվում է` «հաղդելու ենգ» անհեթեթ լոզունգի, մշակույթի անկապ ներկայացուցիչների «տղերք ձեր օգնության կարիքն ունենք (թե՞ Հայրենիքը պիտի ունենար) նույնքան անկապ կոչերի, անհասկանալի նահանջի հրամանների արդյունքում` տալով աննախադեպ քանակի զոհեր, որ +- մոտեցմամբ է հաշվարկվում,

– ապա շուրջ 250 զոհեր` սեպտեմբերյան նույնքան անկապ, անհասկանալի բախումների արդյունքում, որ նույն թվաբանությամբ է ներկայացվում, ֊անհայտ կորածների, գերիների, անզեն գերեվարվածների գնդակահարության վերավերյալ` քար լռություն

– հայ զինվորներին պատերազմի թոհուբոհում կացարաններում քնելու հրաման, ապա ուղղորդված կրակով նրանց ոչնչացում,

– հիմա էլ կացարանի հրդեհ և 15 հայ զինվորների ողջակիզում,

-դիրքերում անզեն ու պաշտպանության միջոցներից գրեթե զրկված հայ զինվորների վիրավորում կամ զոհ` շուրջ ամենօրյա գրաֆիկով,
– դրան գումարած` ջահել մարդկանց «պերմանենտ ռազբորկաներ», սպանություններ, վթարներ` բազմաթիվ զոհերով և այլն, և այլն։

Հ.Գ. Ո՞ր բանական արարածը չի կասկածի, որ այս ամենը և՛ կազմակերպվածության, և՛ միտումնավոր քաոսի արդյունք է. որ ունի իրենց հրեշավոր ծրագրերի իրագործմանը խոչընդոտող արգելքները վերացնելու միտում։

Ո՜վ Հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը խունտայի և նրան սատարողների վերացման մեջ է»։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ