01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմեն Փամբուխչյանը նեղացած է թիմից. նրան պաշտոն չտվեցին. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանը չնշանակվեց ներքին գործերի նախարարի տեղակալ, արտակարգ իրավիճակների ոլորտի պատասխանատու: Նշենք, որ Ներքին գործերի նախարարության հաստատված կառուցվածքի համաձայն՝ նախարարը պետք է ունենա չորս տեղակալ, եւ այդ հաստիքներն արդեն զբաղեցված են: Նրանք են Արամ Հովհաննիսյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Համբարյանը եւ Կամո Ցուցուլյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արմեն Փամբուխչյանին առաջարկել են զբաղեցնել փոխնախարարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Իրականում պաշտոնից նրա հրաժարումն ունի խորը արմատներ: Իշխանություններից մեզ հասած լուրերի համաձայն՝ նա հրաժարվել է փոխնախարարի պաշտոնն ընդունել, քանի որ քաղաքական իշխանությունները նրան չտարան ներքին գործերի նախարար եւ նախընտրեցին Վահե Ղազարյանին:

Փամբուխչյանը, մասնավորապես, ասել է, որ չի պատրաստվում նախարարից հետո գնալ եւ որպես ենթակա աշխատել որեւէ նախարարի: Ասել է թե՝ ՔՊ-ական Փամբուխչյանը նեղացած է թիմից ու Նիկոլ Փաշինյանից»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ