29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Խնդրի լուծումը հետեւյալն է. մնալ , ապրել ու պայքարել Հայաստանում ու Արցախում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանով (2)
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ։
 
Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը, որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, ռեժիմի վերարտադրության, թուրքերի «տակ» ապրելու կապիտուլյանտների որոշման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։
 
Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝ այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։
Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝ պաշտպանելով ու շենացնելով այն։
Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ , այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։
Մենք թուլացանք որպես ազգ, երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային , իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։
Թուլացանք, երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝  Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։
Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։
Այսօր էլ Շուշին ու Հադրութն են հանձնել թուրքին, հիմա ի՞նչ, պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրը լուծելու ճանապարհ չէ, սա փախուստ է խնդրից։
Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է. մնալ , ապրել ու պայքարել Հայաստանում ու Արցախում։
Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի եւ Արցախի։
Թուրքերի ուզածն էլ դա է, որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։
Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։
Բայց այլ ճանապարհ չկա։
 
Պետք է ապրել Հայաստանը հակապետական ռեժիմից ազատելու, պետության գահավիժումը կանգնեցնելու, հայրենիքը թուրքերին չհանձնելու եւ պետականության «փշրանքները» պահպանելու համար»։
KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ