22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ֆրանսիան անհանգիստ է ԼՂ-ում ստեղծված իրավիճակով. ամեն ինչ կանենք՝ խուսափելու մարդասիրական աղետից. Յաել Բրաուն-Պիվե

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համար պարտավորություն է լինել Հայաստանում, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը:

«Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունը ենթարկվում է սպառնալիքների և հարձակումների: Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ հանեցին Ֆրանսիայում, և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին: Մենք մի բանաձև ընդունեցինք, որը պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դադարեցում և Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատում: Դիմեցինք նաև Ֆրանսիայի կառավարությանը՝ շարունակել իր միջնորդական գործունեությունը, ամրապնդել աջակցությունը Հայաստանին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քննարկումների գործընթացը վերահաստատել, որպեսզի վերջապես մշակվի որոշակի լուծում», – Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Նա նշեց, թե Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին ու շատ անհանգիստ են ԼՂ-ում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Շրջափակումը, որ շարունակվում է, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարևոր է, որ վերականգնվի ազատ երթևեկությունը Լաչինի միջանցքով, ինչպես նաև վերականգնվեն էլեկտրամատակարարումը և ինտերնետ կապը: Ամեն ինչ կանենք, որ խուսափենք մարդասիրական աղետից», – ընդգծեց Ֆրանսիայի ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ