27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, եթե ուզում ենք ունենալ Ազգ, Հայրենիք, Պետություն. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մինչև Հայաստանը չազատվի ներկայիս իշխանությունից և ինքնուրույն ոտքի չկանգնի, ոչ մի հզոր մեր կողքին չի կանգնի, այդպես է եղել միշտ, և դրա վառ ապացույցն է Մեծն Նժդեհի խոսքերը. «Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:
 
Իսկ ի՞նչ է պետք ոտքի կանգնելու համար. Հզոր Հայրենիք ու պետականություն ունենալու համար նախ և առաջ պետք է ունենալ հզոր պաշտպանության բանակ: Որքան ուժեղ է բանակը, այնքան ավելի խաղաղ է երկիրդ, ավելի պինդ է թիկունքդ, այնքան ուժեղ ես արտաքին հարաբերություններում, այդքան ապահովված է ժողովրդիդ անվտանգությունը: Հիշե՛ք՝ աշխարհի հզորները միշտ կանգնել են ուժեղի կողքին:
 
 
Մենք պարտավոր ենք ունենալ հզոր բանակ, եթե ուզում ենք ունենալ Ազգ, Հայրենիք, Պետություն: Խաղաղություն լինելու է միայն ՄԵՐ հաղթանակով և ՄԵՐ պայմանով:
Մեզ, հայերիս, ընդամենը մեկ բան է պետք հասկանալ և գիտակցել՝ մեր պատմությունը: Մենք, հայերս, մի շատ վատ սովորություն ունենք. իմանալով ճշմարտությունը և հարցի լուծման ճիշտ տարբերակը, ու չգնահատելով անցյալի ձեռքբերումները, ընկնում ենք երկրորդական լուծումների հետևից և հայտնվում հին տաշտակի առջև: Այդպես է եղել միշտ, պատմությունը դա հաստատել է:
Ուզում եմ ձեզ ներկայացնել Հայոց պատմությունից մի դրվագ, որը 103 տարի առաջ գրված է Ավետիք Իսահակյանի կողմից.
 
«Ուրեմն՝ նորից Զանգեզուրի շուրջ պատերազմ: Անգլիան ուզում է անպայման ունենալ Ջուղայի բերանը: Հնար չկա,կորած է թե՜ Ղարաբաղը, թե՜ Զանգեզուրը, թե՜ Նախիջևանը: Դուք հավատում ե՞ք Թուրքահայաստանի ազատությանը, ես դրան չեմ հավատում, հրաշք պիտի լինի, եթե ազատվի: Իտալիան անվերջ զինում է Մուստաֆա Քեմալին, Ֆրանսիան գիտենք ինչ է… Անգլիան էլ մյուս կողմից էլ Ադրբեջանին է զինում, խաբում են մեզ: Բոլշևիկներից էլ հույս չկա, նրանք էլ պանթուրքիստ են դարձել, շատ մռայլ եմ տեսնում գործերը…
Մեզ մնում է միայն ռուսը… Վերջիվերջո ռուս և թուրք բախվելու են իրար, Անատոլիան գրավվելու է ռուսների կողմից, ուշ կամ կանուխ… Ֆրանկոանգլիական նպատակն է մուսուլմաններին կանգնեցնել ռուսների դեմ, ինչպես և ռուսների նպատակն է, բայց էության մեջ թուրքը Եվրոպային համակիր է… Անգլիան և Ֆրանսիան հնարքներ են մտածում թուրքին հասցնել մինչև Բաքու… Ռուսը նրանց համար ավելի վտանգավոր է քան իսլամը….. Տեսնում ե՞ս թե ինչ է խորհում Եվրոպան, թուրքերով պատնեշ ստեղծել ռուսի դեմ: Եվ եթե մեր ղեկավարները դա հասկանային Ղարսը կորցրած չեին լինի և 6000 հայ հողի տակ դրած….»: Ավետիք Իսահակյան 1920թ.
 
Հ.Գ. «Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան»:
ՆժԴԵՀ»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ