22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դժվար է գնահատական տալ Երեւանի դիրքորոշմանը, երբ նույն հարցի մասին հայտարարություններն էապես տարբերվում են. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայկական կողմի հայտարարությունների մասին ԶԼՄ-ների հարցը։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի վարչապետ Ն.Վ. Փաշինյանի հայտարարությունը ս.թ. հունվարի 10-ի մամուլի ասուլիսում՝ ռուսական առաջարկությունների հիման վրա հայկական կողմի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին։

Պատասխան. Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երեւանի հայտարարությունները նույն հարցի վերաբերյալ էապես տարբերվում են։ Հիշատակված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի վարչապետը խոսել է ե՛ւ ռուսական առաջարկությունների հիման վրա փաստաթուղթ ստորագրելու մտադրության, ե՛ւ միաժամանակ հակամարտության մի ինչ-որ «համալիր լուծման» նախընտրելիության մասին, որն առաջադրում է Արեւմուտքը։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի մեկնաբանություններում մանրամասն ներկայացվել էր ռուսական ջանքերի ժամանակագրությունը ղարաբաղյան խնդրի լուծման ինչպես երկկողմ ձեւաչափերում, այնպես էլ միջազգային մեխանիզմների շրջանակում, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության եւ ուղեկցող եռակողմ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ։

Երեւանի համաձայնությունը Բաքվի հետ խաղաղության պայմանագրի մշակման հարցում՝ հենվել Ալմաթիի 1991թ. հռչակագրի վրա, ինչն ամրագրվել է Պրահայում 2022թ. հոկտեմբերի գագաթաժողովի արդյունքներով, արմատապես փոխել է բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմաթիի հռչակագրում հաստատված է սահմանների անխախտությունը, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ։ Այդ պահին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն էր։ Անշուշտ, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղ գործընթացում։

Կցանկանայինք նաեւ հիշեցնել, որ 2022թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Դրան համաձայնություն էին տվել երկու երկրների ղեկավարները։ Դրա իրականացման համար ամեն բան նախապատրաստվել էր։ Բայց հենց հայկական ղեկավարությունը վերջին պահին չեղարկեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի ժամանումը։ Դա խանգարեց քննարկել ոչ միայն խաղաղության պայմանագիրը, այլեւ հայ-ադրբեջանական կարգավորման կարեւոր այլ հարցեր, ներառյալ իրավիճակը Լաչինի միջանցքի շուրջ։

Եթե հայ գործընկերներն իսկապես հետաքրքրված են նշված խնդիրների լուծմամբ բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիր իրականացման հունով, ապա սխոլաստիկայով զբաղվելու փոխարեն անհրաժեշտ է շարունակել համատեղ աշխատանքը։ Ռուսական առաջարկը՝ խաղաղության պայմանագրի գծով հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին, մնում է ուժի մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ