«Մեր շահերից բխող կետերը ոչ միայն ժամանակային ամրագրում չունեին, այլև փաստացի կյանքի չկոչվեցին». Աբրահամյան
«Ինչո՞վ ավարտեցինք և սկսեցինք տարին» թեմայով պանելային քննարկման ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, նկատեց՝ այն, ըստ էության, հրադադարի մասին փաստաթուղթ էր, և հենց այդ պատճառով են հղումներն արվում դրան:
Պատգամավորը, սակայն, արձանագրեց. «Այն կետերը, որոնք բխում էին հայկական շահից, օրինակ, գերիների, ռազմագերիների վերադարձի վերաբերյալ, դրանք ոչ միայն ժամանակային որևէ ամրագրում չունեին, այլև, առհասարակ, կյանքի չկոչվեցին: Եվ փաստացի փաստաթղթում առկա այդ մեկ-երկու դրույթից բացի՝ մնացածը գնացին ամենածանր իրագործման ճանապարհով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան
168.am