07 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և մնացածը պահելու կործանարար քաղաքականության․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլն այդպես էլ չհասկացավ մի պարզ ճշմարտություն. որպեսզի կարողանա պահել իր ասած ՀՀ 29800 քառակուսի կիլոմետրը, առնվազն Արցախի ինքնորոշման իրավունքի, Շուշիի և Հանդրութի դեօկուպացիայի հարցերը պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրակարգում:

Այլապես Արցախից հրաժարվելու գնով ՀՀ տարածքները պահելու թուլամորթի քաղաքականությունը վաղը վերածվելու է Սյունիքից հրաժարվելու և մնացածը պահելու (և այդպես շարունակ) կործանարար քաղաքականության:

Պարզ երևում է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ