01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ « Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը տարին փակեց զինված ուժերի տարբեր օբյեկտներ այցերով և տարին սկսել է զորամասերում մարտական պատրաստության և սպառազինության վիճակ ստուգելով։
Ադրբեջանն այս փուլում ընտրել է Արցախին ճնշելու ամենաանմարդկային ճանապարհը, ինչը սակայն չի բացառում խնդիրների լուծման ռազմական տարբերակը։
 
Առավել հավանական տեղային գործողություններն են, որոնք իրադարձություններից կախված կարող են վերաճել մասշտաբայինի։
 
Եթե իրադարձությունների կիզակետում այս պահին Արցախն է, ապա դա դեռ չի նշանակում, որ ուժային լուծումները հենց Արցախում են հավանական։
Որպես ճնշումը մեծացնելու և սեփական օրակարգը սպառելու միջոց Ադրբեջանը կարող է շանտաժի ուղղությունը թեքել դեպի Հայաստան, որտեղ վերջին 2 տարիների նվաճողական գործողություններից հետո հաջողությունները զարգացնելու պլացդարմ է ձևավորել։
 
Ադրբեջանի համար չկա առանձին Արցախի ու Հայաստանի խնդիր, կա հայկական հարցն ընդմիշտ օրակարգից հանելու նպատակ»։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ