25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։
 
Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց:
Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:
 
Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:
 
Սրանց մի մասը Արցախն է հանձնում, իսկ մյուս մասը թուրքերի հետ խաղեր է տալիս։
Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում:
Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:
 
Որովհետեւ Վարդանանց պատերազմից մինչեւ Արցախյան գոյամարտ, Ապրիլյան պատերազմից մինչեւ Արցախի բլոկադա ազգի գոյության շարունակականության գինը շատ թանկ է եղել։
Եւ մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝  Աստված եւ հայրենիք:
Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ