28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քանի դեռ կապիտուլյանտները` խաղաղապահների վրա մեղքը բարդելով անում են միայն ձևական հայտարարություններ, Ադրբեջանը չի բացելու Արցախի միակ զարկերակը. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խաղաղ բնակչության անմարդկային շրջափակման հումանիտար ճեղքում

Դավադիր Նիկոլի փոխարեն, իրեն հարգող ցանկացած հայրենատեր ղեկավար այս իրավիճակում առնվազն կաներ հետևյալը:

Հայաստանի իսկական վարչապետը, իր երկու փոխվարչապետերի հետ միասին, Երևանի Էրեբունի օդանավակայան կհրավիրեր ՀՀ ում հավատարմագրված դեսպաններին, ՄԱԿ-ի, Կարմիր Խաչի ինչպես նաև օտարալեզու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:

Նա բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ մանրամասն կբացատրեր Արցախում ստեղծված հումանիտար աղետը, Ադրբեջանից սպառնացող ցեղասպանական վտանգը, 120.000 մարդու ճակատագրով զբաղվելու հայության պատրաստակամությունն ու միջազգային հանրության գործնական քայլերի անհրաժեշտությունը: Այնուհետև կհայտարարեր ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԼՈԿԱԴԱՅԻ ՃԵՂՔՄԱՆ ՀՈւՄԱՆԻՏԱՐ ԾՐԱԳՐԻ մեկնարկի մասին և սնունդով ու դեղորայքով բեռնված առաջին երեք քաղաքացիական ուղղաթիռներով, Լաչինի 5 կմ-անոց միջանցքով (ՌԴ ԽԱ պատասխանատվ. գոտի) կթռչեր Ստեփանակերտ: Վստահ եմ, որ Կարմիր խաչի և ՄԱԿ ներկայացուցիչները ևս կմիանային առաջին համատեղ թռիչքին:

Ադրբեջանը ոչ մի կերպ չէր կարող խոչնդոտել հումանիտար ճեղքման ծրագրին: Նման կերպ քաղաքակիրթ աշխարհի համար կստեղծվեր կեղծ բնապահպանական ակցիայով հայության ֆիզիկական սպառնալիքի դեմ պայքարելու հարցում Հայաստանի կառավարության կողքին աներկբա կանգնելու իրական հնարավորություն: Ես վստահ եմ, որ ՀՀ ԱԳՆ լավ աշխատանքի դեպքում, Երևանում նստավայր ունեցող դեսպանատներից շատերը ևս կմիանային և իրենց վրա կվերցնեին ուղղաթիռային մեկական հումանիտար բեռ պատրաստելու և թռիչքները խրախուսելու հարցերը:

Ադրբեջանն այևս չէ´ր կարողանա աշխարհին ստել, Արցախի հետ ցամաքային հաղորդակցության բաց լինելու մասին: Չի´ կարող միջազգային որևէ հարթակում բողոքարկել ՀՀ հակաճգնաժամային հումանիտար ծրագիրի դեմ: Չի կարող նոր ագրեսիայի գնալ, առավել ևս չի կարողանա որևէ կերպ արդարացնել ցեղասպանական վտանգի տանող իր անմարդկային քայլերը:

Քանի դեռ Հայաստանում չկա իրական իշխանություն, իսկ կապիտուլյանտները` խաղաղապահների վրա մեղքը բարդելով անում են միայն ձևական հայտարարություններ, Ադրբեջանը չի բացելու Արցախի միակ զարկերակը:

Բացի այդ, տարբեր պատրվակներով Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակել-բացելը դառնալու է ադրբեջանական շանտաժի և պահանջատիրության առանցքային գործիքներից մեկը` եթե այլընտրանքային ճանապարհների խնդիրը չլուծվի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ