17 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բուք է Արագածի և Արթիկի տարածաշրջաններում, Մարալիկ-Լանջիկ, Արտաշավան-Քուչակ-Ապարան-Արագած ճանապարհահատվածներում և Մեղրու լեռնանցքում:

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի փակ է Վարդենյաց լեռնանցքը, դժվարանցանելի է Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:

Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ