20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը . Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակման առաջին օրերին իշխանության տարբեր դեմքեր որպես իրենց աշխատանքի ակտիվության ցուցիչ ներկայացնում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրադրության քննարկումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հարց ներկայացնելը։
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում հայտարարություն/բանաձև չընդունվեց, ՄԻԵԴ-ի որոշումը խիստ վերապահումներով կարելի է դրական համարել, սակայն դրա որոշման կետերն էլ կյանքի չկոչվեցին։
Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հիմա, քաղաքական և անվտանգային հարցերը փորձում է փաթաթել որևէ միջազգային դերակատարի կամ ամբողջական առումով՝ «միջազգային հանրության» վզին, իսկ ինքն իր դերը տեսնում է բացառապես հումանիտար բնույթի հարցերում։
Իշխանության վարքագիծը առաջիկա ժամանակահատվածում ծայրահեղ հետևանքների է հանգեցնելու, երբ հայ ժողովրդի համար հնարավոր ելքի ընտրություն այլևս չի լինելու։
 
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը և հետագա զիջումներն առաջնային վերաբերվելու են հենց Հայաստանին»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ