15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Այդ օրը 4 զոհ և 7 վիրավոր ունեցանք . Խաչքարի զորությունը

Մարդկային ճակատագրերը անիմանալի են: Մարդկային ճանապարհները անկանխատեսելի են: Ինչ-որ խաչմերուկում , հանկարծ,  տեղի է ունենում մի բան, որը դաջվում է՝ մարդու և ժամանակի հիշողության մեջ:

…ԵԿՄ անդամ ազատամարտիկների հետ Արցախի ճանապարհին էինք: Հանգստանալու նպատակով կանգ առանք Գորիսում: ՛՛Նիկոլ Դուման՛՛ ջոկատի ազատամարտիկ, ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ամբողջ ճանապարհին լուռ էր, գուցե հիշողություններով էր տարվել…

Մեկ էլ հանկարծ պայծառացավ ու դիմելով լրագրողներին ասաց.՛՛Եկեք Ձեզ մի վայր տանեմ,այդ խաչքարի մասին քչերը գիտեն, թեև ամեն անգամ Արցախ գնալիս բոլորը անցնում են այդ ճանապարհով՛՛:

Ավելի ուշ ազատամարտիկը պատմեց հավատի մասին՝ իր պատմությունը:

՛՛1993 թվականն էր: Կուբաթլուի ազատագրման մարտերն էին ընթանում ու Լաչինի միջանցքով առաջ էինք գնում: ՛՛Նիկոլ Դուման՛՛ ջոկատի տղաներից մի քանի հոգի թունավորվել էին ու տեղափոխել էինք Գորիսի հիվանդանոց: Մենք պետք է շուտ հասնեինք տղաներին, որ նախապատրաստվեինք հաջորդ հարձակմանը՛՛,-պատմեց Ուլիխանյանը:

Ազատամարտիկը լավ է հիշում այդ օրը, որը նրա համար ինչ-որ չափով ճակատագրական նշանակություն ունեցավ.՛՛Գորիսի հիվանդանոցում աշխատող մի կին մեզ սուրճ հյուրասիրեց: Հետո առանց խնդրելու վերցրեց մեր բաժակները ու սկսեց գուշակել:Նախ հարցրեց, թե ինչո՞վ ենք եկել: Ես ասացի՝ մեքենայով: Ասեց այդ դեպքում՝ ուղղաթիռով ես գնալու տուն՛՛:

Կինը՝ ազատամարտիկին խորհուրդ է տալիս մինչ մարտի դաշտ վերադառնալը անպայման մոմ վառել: Ուլիխանյանի ուղեղում մեխվում է մոմ վառելու գաղափարը: Նա շատ երկար սրբավայր է փնտրում: Գորիսեցիներից մեկը ուղղորդում է բժշկական ինստիտուտի ազատամարտիկ-ուսանողին.՛՛Ասեց ճանապարհի այսինչ հատվածում՝ ընկույզի ծառի տակ խաչքար կա: Խաչքարը գտանք ու հիմա էլ մոմ չկար: Հազիվ մի խանութ գտանք, որտեղ կիսամութ տարիներին՝ սպիտակ ու մեծ մոմեր էին վաճառում:Երեքով գնացինք ու վառեցինք մեր մոմերը: Այդ օրվա մարտում՝ մեր 15 հոգանոց ջոկատից 4 զոհ ու 7 վիրավոր ունեցանք: Մյուս երկու ընկերներիս ոչինչ չեղավ, բայց ես վիրավորվեցի ու ինձ ուղղաթիռով  բերեցին Երևան՛՛,-հիշեց Ուլիխանյանը:

Այս դեպքից հետո, ամեն Արցախ գնալիս ազատամարտիկը իր պարտքն է համարում մոմ վառել իր համար պահապան ու փրկիչ դառած խաչքարի առաջ: Բայց նրա հիշողության մեջ դեռ վառվում է պատերազմի օրերին վառած սպիտակ ու մեծ մոմը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ