03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորի ու Անվտանգություն խորհրդի քարտուղարի հակասական հայտարարությունները․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին միութենական պետության մաս կազմել: Ավելին, ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում է տեղավորվում նաև թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այս օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը:

ՀՀ ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը թեև նշում է՝ ՌԴ-ի հեռավար նպատակների մեջ գուցե տեսանելի նման ցանկություններ (Հայաստանը միութենական երկրի մաս դարձնելու) կան, բայց չի հաստատում Գրիգորյանի այն ասածը, թե պաշտոնական Մոսկվան ստիպում է:

Ինչ է ստացվում՝ իշխանության տարբեր էշելոնի ներկայացուցիչները ոչ միայն համակարծիք չեն, այլ նաև տեղյակ չեն, թե իրենց իսկ կողմից ղեկավարվող երկիրն արտաքին քաղաքական ինչ վեկտոր ունի: Սա մեկը մյուսից անտեղյակ լինելու, կամ, որ ավելի վատ է, միմյանց «մերժելու» մասին է վկայում»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ