11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լավ ենք անում քաղաքականացնում ենք. Արամ Մանուկյանը զայրացավ /վիդեո/

՛՛Իշխանությունների համար քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիական ընդվզումները անհասկանալի են, այս մարդիկ չեն հասկանում, բնականաբար նրանք ապրում են իրենց օրենքներով՛՛,-այսօր ՛՛Կասեցում՛՛ շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծը դատապարտեց  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։

Մանուկյանը նշեց, որ իշխանությունները այս ձևով ձեռնոց են նետում քաղաքացիական ակտիվիստներին, քաղաքական այլ կուսակցություններին․ ՛՛Եթե մեր հասարակությունը, քաղաքական ուժերը այդ ձեռնոցը չվերցնեն և պատասխանը չտան շարունակվելու է։ Սա պարզ, համակարգված գործընթաց է, և փոխարենը իշխանությունները իրենք պահանջեն իրավապահ մարմիններից, որ բացահայտեն, ձայն չկա,լռություն է։ Ոչ միայն լռություն է, այլ իշխանությունները փաստաբանական ծառայություն են մատուցում այն հանցագործներին, ովքեր իրականացնում են այս ամենը։ Արդեն տասնյակ դեպքեր կան, գալիս են կատարում իրենց գործը և հեռանում։ Նայեք ցանկացած դեպքից հետո ՀՀԿ-ի արձագանքը։ Կամ մենք կուլ ենք տալիս, կամ էլ պատասխան ենք պահանջում՛՛։

Այն դիտարկմանը, թե այս միջադեպը քաղաքականացվում է ԲՀԿ-ի կողմից, Արամ Մանուկյանը զայրացավ. ՛՛Դուք կարծում եք սա քաղաքականացվել է հանիրավի՞: Բողոքի ակցիա են կազմակերպել, շատ լավ են արել, մենք էլ գտել ենք ճիշտ, որ գանք մասնակցենք: Լավ ենք անում, քաղաքականացնում ենք: Պետք է քաղաքականացնենք, ավելի շատ ենք քաղաքականացնելու և ավելի կոնկրետ մեթոդներով՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ