30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քանի սրանք կան մեր կորուստները այսքանով չեն ավարտվելու. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր բէջում գրել է.
 
«Ամեն տարի տարեվերջին հիշում ենք բոլոր կորուստները՝ ունենալով միայն մի ցանկություն, որ այդ կորուստները վերջինը լինեն։ 2022-ի սկսվելով էլ մտածում էինք, որ 2021-ի կորուստներն ամենածանր էին ու փափագում, որ վերջինները լինեն։
 
Բայց ոչ միայն վերջինը չէին, այլ ընդհակառակը նոր թափով, նոր մասշտաբների կորուտներ ենք տարել ողջ երկրով մեկ։
 
Մարդկային զոհեր տարածքային կորուստներ, պետության դիրքերի արհամարհում։
Վերջին տարիներին անընդհատ ասում ենք, որ քանի սրանք կան մեր կորուստները այսքանով չեն ավարտվելու և տարին տարվա ետևից մենք համոզվում ենք։
Անվտանգություն բառն էլ ժամանակին շատ մարդիկ չէին էլ հասկանում, իսկ այսօր կենցաղային բառ է այլևս, որովհետև այն և՛ գոյություն չունի, և՛ դրանով ոչ մեկ չի զբաղվում։
 
Հուսանք, որ բոլորիս ջանքերն եկող տարի կհանգեցնեն ձեռքբերումների, եղածը պահելուն, շտկելուն, ամրացնելուն։
Անվտանգություն բառի ամենաընդգրկուն ու լայն իմաստով իրականություն»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ