15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է ընդունենք, որ ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում․ Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք համագործակցել․ Պուտին

ԱՊՀ երկրների ղեկավարների այս ավանդական հանդիպումը վերահաստատում է այն փաստը, որ կառույցի անդամ պետությունները մտադիր են հետագայում ևս զարգացնել համագործակցությունը, ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի բացմանն իր ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կարևորելով Եվրասիական տարածաշրջանում անվտանգության պահպանումը՝ Պուտինն անդրադարձել է նաև առկա մարտահրավերներին ու խնդիրներին՝ նշելով՝ ԱՊՀ անդամ պետությունների միջև ևս կան տարաձայնություններ, որոնք պետք է լուծվեն։

«Ցավոք, դրսից եկող մարտահրավերներն ու սպառնալիքները տարեցտարի ավելանում են։ Պետք է ընդունենք նաև այն, որ ԱՊՀ անդամ երկրների միջև նույնպես տարաձայնություններ են լինում։ Կարևորն այն է, որ մենք պատրաստ ենք և կշարունակենք համագործակցել։ Եթե անգամ որոշ խնդրահարույց հարցեր են առաջանում, փորձում ենք ինքներս լուծել դրանք` միմյանց գործընկերային օգնություն ցուցաբերելով»,– ասել է ՌԴ նախագահը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ