11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Սպիտակի ոլորանները, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհները և Ապարան քաղաքի շրջակա գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  բքի և ցածր տեսանելիության պատճառով:

Սիսիանի “Զանգե” կոչվող հատվածում առկա է մերկասառուց:

Ձյուն է տեղում Լոռու մարզի Ալավերդի և ՏաշիրԱրագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Աշոցք և Ամասիա գյուղերում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ