29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն անցել է գուշակություններին. Վարդան Այվազյան

՛՛ԲՀԿ-ի հայտարարությանը ծանոթ եմ, սակայն չեմ ուզում ուղղակիորեն կապել տեղի ունեցածին: Ընդհանրապես, կանխավ դեռ բան չեղած սկսում ենք գուշակություններ անել: Ներողություն,  թող դեռ պարզվի՝ ինչ է տեղի ունեցել, նոր քաղաքական գնահատականներ տվեք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը,  փետրվարի 8-ին առևանգված և ծեծի ենթարկված ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեպքին անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Այվազյանը գտնում է, որ ԲՀԿ-ն շտապել է հայտարարություն անել, քանի որ գրեթե անհնար է, որ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկեին միայն ԲՀԿ անդամ լինելու համար:

Այվազյանը նշեց, որ ԲՀԿ-ը վերջին շրջանում շարունակ գուշակություններ է անում և անհարկի մեղադրանքներ ներկայացնում:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ԲՀԿ անդամ, ՛՛Կասեցում՛՛ հասարակական նախաձեռնության ակտիվիստ Արտակ Խաչատրյանը առևագվել էր անհայտ, դիմակավոր անձանց կողմից: Ավելի ուշ ծեծի ենթարկված Խաչատրյանին գտել էին նրա տան մոտ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ