10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ռուս խաղաղապահներին ուղղված կշտամբանքներն անհիմն են․ Լավրով

«Տարբեր աղբյուրներից ռուս խաղաղապահների հասցեին հնչող մշտական մեղադրանքները, կշտամբանքներն անհիմն են», – Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Բոլորս, հավանաբար, պետք է ելնենք նրանից, որ իրավիճակը բազմակողմ է, և անհրաժեշտ է հաշվի նստել ներգրավված բոլոր կողմերի՝ Ադրբեջանի, իհարկե, Հայաստանի, Ղարաբաղի և Ռուսաստանի հասարակական կարծիքների հետ։

Ռուսական կողմի հասարակական կարծիքը նույնպես կարևոր է, հատկապես, որ տարբեր աղբյուրներից, չկոնկրետացնեմ՝ որ, մշտապես և մեծ մասամբ՝ անհիմն կշտամբանքներ են հնչում ռուս խաղաղապահների հասցեին, որոնք գործում են բարդ պայմաններում, ներառյալ այն, որ և՛ այս, և՛ այն, և՛ երրորդ կողմից մշտապես հավակնություններ են ներկայացվում, ներառյալ այն, որ ինչպես նշեց նաև պարոն Բայրամովը, անհրաժեշտ է խստորեն առաջնորդվել այն դրվածքներով, որոնք ամրագրված են եռակողմ պայմանավորվածություններում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ