11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կարմիր գույնի վերնաշապիկով են Յապոնչիկը, Սվո Ռաֆը … ինչ է` նրանք գողեր չեն եղել

Գողական աշխարհը նախկինում մի շարք կանոններ ուներ, հիմա դրանցից ոմանք գործում են, որոշներն անցել են պատմության գիրկը: ”Հիմա այդ կանոնները հստակեցված չեն, ժամանակին շատ հստակ էին”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց քրեագետ Սերգեյ Գալոյանը: 

Քրեական աշխարհի օրենքներից հիմա էլ գործում է այն, որ այդտեղ ներկայացված անձինք` ”օրենքով գողերը” չպիտի ամուսնացած լինեն: ”ԶԱԳՍ՛՛-ով փաստաթղթով հաստատված չպիտի լինի նրանց ամուսնությունը”:

Նախկինում նաև նրանք  պիտի խորհրդային բանակում ծառայած չլինեին: Ծառայելու հետ կապված չգրված օրենքը հիմա էլ է գործում, հարցրինք: “Ոչ, դա արդեն հնացած օրենք է”:

Նախկին օրենքներից էր նաև այն, որ ”օրենքով գողերը” չպիտի բիզնես ունենային: ”Բայց այսօր իսկական գողականներից համարյա բոլորն էլ բիզնեսով զբաղվում են: Ամենամեծ գողերը մտել են բիզնեսի աշխարհ”:

Քրեագետն ասաց, որ հասարակության մեջ հաճախ լեգենդներ են հորինում գողական աշխարհի ներկայացուցիչների օրենքների մասին: Օրինակ` բոլորը կարծում են, թե ”օրենքով գողերը” կարմիր գույնի վերնաշապիկ չպիտի կրեն:

”Այ ցավդ տանեմ ուզում եք, ես բերեմ նկարներ, որտեղ կարմիր գույնի վերնաշապիկով են Յապոնչիկը, Սվո Ռաֆը, մյուս գողերը, ինչ է` նրանք գողեր չեն եղել: Այդ աշխարհը չիմանալուց է գալիս: Ամեն մեկը ինտերենտից մի հոդված է վերցնում, ենթադրում, որ ասենք պոմիդոր չպիտի ուտեն, դրանք անիմաստ չափազանցություններ են”,-եզրափակեց Սերգեյ Գալոյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ