12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կզղջան

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոստագույնս դատապարտւմ է ակտիվիստ Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը: ”Բռնության ցանկացած դրսևորում մեզ համար անթույլատրելի է, ընդհնարապես բռնությամբ, բիլակներով հարցեր լուծելը մենք անընդունելի ենք համարում ու ցանկացած նման արարք դատապարտում ենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները կհայտնաբերեն մեղավորներին: ԱԺ փոխնախագահը դիմեց գործընկերներին. ՛՛Կոչ եմ անում էմոցիաների գիրկը չընկնել, չանել էմոցիոնալ հայտարարություններ, որոնց համար հետագայում կարող են ամաչել, զղջալ՛՛:

Հիշեցնենք, ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի նկատմամբ բռնություն էր կիրառվել: Դեպքից հետո ԲՀԿ-ը և այլ կուսակցություններ հայտարարություններ էին տարածել, որտեղ նշել էին, թե կատարվածի համար պատասխանատու են ՀՀ բարձրագույն իշխանությունները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ