09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Չի ընդունվում նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ. Զախարովան պատասխանել է Փաշինյանին

Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը՝ վերահսկելու Լաչինի միջանցքը, ճեպազրույցում հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը»,- ասաց նա։

«Ով չգիտի, ուզում եմ հիշեցնել, որ, մինչ այդ, մի քանի սրացումներ են եղել, եղել են խնդիրներ, և կողմերը մեղադրել են միմյանց, և հենց ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց դա հաջողվել է։ Ուստի, նման վերաբերմունքը մեր խաղաղապահների նկատմամբ չի ընդունվում»,- հավելեց նա։

Հիշեցնենք՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։

«Նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա», – ընդգծեց Փաշինյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ