10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատկերացնում եք ի՞նչ կլինի, եթե ռուս խաղաղապահները գնան. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մորթեցիք էլի…

 
Նիկոլին թողած, ռուս խաղաղապահներ եք «քլնգում» միայն։
Ռուսը վա՞տ է պաշտպանում,Նիկոլի հետ գնացեք բացեք միջանցքը։
Ո՞վ էր ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ո՞վ է Լաչինն ու Աղավնոն հանձնել։
Ո՞վ է Գորիս-Կապան ճանապարհը զիջել Ադրբեջանին։
Ո՞վ էր հրաժարվում պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքն ու հպարտ ասում,որ Սեւ լճի 30 տոկոսի համար պատերազմ հո՞ չի սկսելու։
Ո՞վ  էր Արցախի Հանրապետության հանրաքվեի օրը հրաժարվում ուղերձ հղել։
Ո՞վ  թուրք անվանվելուց վատ չէր զգում։
Ո՞վ հրաժարվեց ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից,որի մի մասը անվճար,իսկ մյուս մասը ներքին գներով զենքի տրամադրում էր։
Իհարկե Նիկոլը։
 
Ո՞ր պետությունը թույլ չտվեց ադրբեջանցիներին գրավել Արցախի մնացած մասը։
Ռուսաստանը։
Իսկ ու՞ր էր Արեւմուտքը,ինչու՞ չէր դադարեցնում Արցախի դեմ ցեղասպան պատերազմը։
Հերիք չէ՞ թքեք էն բաժակի  մեջ որից ջուր եք խմում։
Իհարկե,խաղաղապահները որոշակի պասիվություն են ցուցաբերում,որն ունի նաեւ իր աշխարհաքաղաքական պատճառները։
Բայց ակնհայտ է ,որ ռուս խաղաղապահներն են Արցախի հայության միակ անվտանգության երաշխավորը մնացել։
Պատկերացնում եք ի՞նչ կլինի,եթե ռուս խաղաղապահները  գնան։
Թուրքերն են գալու,միայն։
Չնայած երեւի որոշներն էլ  հենց թուրքերին են կարոտել։
 
Այս խայտառակ վիճակի միակ ու գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր թիմի հետ»։
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ