21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել. Աշոտյան

 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշում էք, չէ՞, որ հայավարի, հպարտությամբ ու մի քիչ լոպազացած, Լաչինի ազատագրման հետ կապված մի պատմություն էինք պատմում իրար եւ օտարներին, թե ինչպես ՄԱԿ ԱԽ նիստին ֆրանսերեն թարգմանությամբ ստացվել էր, որ հայերը 1992 թվականին գրավել են Չինաստանը (  «Hier l’armée de l’Arménie a occupée la Chine» )։

 
Հիշու՞մ եք, չէ՞։ Հավես էր, չէ՞։ Հպարտ էիք, չէ՞։
Հիշու՞մ եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությամբ Լաչինը մնում էր հայկական (անգամ Ալիեւն էր դա խոստովանել)։
Դե հիշեցնեմ նաեւ, որ երկու տարի առաջ կապիտուլյանտը գրչի հարվածով Լաչինի շրջանը հանձնեց Ադրբեջանին։
Այս տարի բանավոր ու թաքուն պայմանավորվածությամբ Լաչին քաղաքը նվիրեց թշնամուն։
 
Իսկ 30 տարի անց ազգովի ընկած քննարկում ենք նույն ՄԱԿ ԱԽ նիստը Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից փակելու հարցով քննարկումը լավն էր թե չէ։
Այսպիսի գեոպոլիտիկ դեգրադացիայի ոչ մի պետություն վերջին տարիներին չի ենթարկվել։ Հիրավի, աննախադեպ ենք ….»:
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ