26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստվում են

ՀՀ կառավարությունը պատրաստվում է տեղաբաշխել նոր եվրոպարտատոմսեր և այդ նպատակով հաստատեց միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ պայմանագրեր կնքելու մասին որոշումը:

Այս միջոցառումները հիմնականում իրականացվում են` տնտեսությունը աշխուժացնելու և արտարժութային կապիտալի ներհոսք ապահովելու նպատակով:

Ներկայումս ՀՀ կողմից թողարկված եվրոբոնդերը երկրորդային շուկայում շրջանառվում են 5,5% եկամտաբերությամբ, ինչը թույլ կտա տեղաբաշխել նոր եվրոբոնդերը 6,5%-ի սահմաններում, սակայն վերջին շրջանում վարկանիշային կազմակերպությունները իջեցնում են ՀՀ երկարաժամկետ վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով: Այս դեպքում եվրոբոնդերի եկամտաբերությունը կախված կլինի եվրոբոնդերին տրվող վարկանիշից:

Թողարկման արդյունքում նախատեսվում է ներգրավվել 200-400 մլն. դոլար: Որպեսզի այդ միջոցները արդյունք տան հարկավոր է ներդրումներ կատարել այն ոլորտներում, որոնք ունեն աճի պոտենցիալ, հակառակ դեպքում կապիտալը ինչպես մտել էր երկիր այնպես էլ դուրս կգա երկրից:

Որո՞նք են այն ոլորտները, որոնք ստեղծված իրավիճակում ունեն զարգացման պոտենցիալ: Այդ ոլորտներն են` ինովացիոն և ՏՏ ոլորտ, կրթական ոլորտ, գյուղատնտեսության ոլորտ, զբոսաշրջության ոլորտ, էներգետիկ ոլորտ:

Ինովացիոն և ՏՏ ոլորտը կայուն աճ է արձանագրում վերջին մի քանի տարիների ընթացքում, սակայն այդ աճի տեմպերի արագացման համար անհրաժեշտ է ստեղծել ֆիզիկական և ֆինանսական ենթակառուցվածքներ և բարելավել կրթական միջավայրը: Այս ոլորտում առաջնայինը դա հզոր վենչուրային հիմնադրամների ստեղծումն է, որը կկարողանա տարեկան 15-30 մլն. դոլար ֆինանսավորում իրականացնել, իսկ հաջորդը դա տեխնոպարկերի և լաբորատորիաների ստեղծումն է ամբողջ ՀՀ տարածքով:

Կրթական ոլորտում անհրաժեշտ փոփոխություններն են` բարձրացնել դպրոցների տեխնիկական զինվածությունը, բարելավել անմխիթար վիճակում գտնվող դպրոցների պայմանները, համատարած ներդնել նոր կրթական ստանդարտներ:

Գյուղատնտեսության ոլորտում ռիսկերը նվազեցնելու համար անհրաժեշտ է կարկտապաշտպան ցանցեր ներդնել այնպիսի մարզերում, որոնք բուսաբուծության ոլորտում ամենամեծ արդյունքն են ապահովում, իսկ սակավաջրության ռիսկից խուսափելու նպատակով անցում կատարել ոռոգման կաթիլային եղանակին:

Զբոսաշրջության ոլորտը ունի աճի մեծ պոտենցիալ, քանի որ ի տարբերություն այլ երկրների ՀՀ ունի մեծ սփյուռք, որոնք ՀՀ այցելող զբոսաշջիկների կառուցվածքում 60%-ից ավելի մասնաբաժին ունեն: Հարկավոր է բարձրացնել զբոսաշրջության ոլորտում ՏՏ կիրառման մակարդակը, զարգացնել մարդկային ռեսուրսները, բարձրացնել ծառայությունների որակը:

Էներգետիկայի ոլորտը ունի ազգային անվտանգության նշանակություն, իսկ տնտեսության համար կատարում է ողնաշարի դեր: Անհրաժեշտ է ներդրումներ կատարել էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով և հնարավորին չափով նվազեցնել ցանցային կորուստները:

Հայկ Մարտիրոսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ