30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Առյուծ չենք կարողանալու լինել, գոնե «գայլ» պետք է դառնանք, որպեսզի շնագայլերին, բորենիներին ու աղվեսներին զոհ չգնանք». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջերս հաճախ եմ մտածում, ո՞րն է ամենակարճ ճանապարհը, որպեսզի մեր ժողովուրդը նորից սկսի (և ընդմիշտ) մտածել «գայլի» պես, և ո´չ «զոհի»:

Այդ հարցում կրթությունն ու դաստիարակությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Երբ պատմական մի կարճ փուլում սկսեցինք (1988-2018թթ) «գայլի» պես մտածել` ունեցանք մաքրված հայկական ազգային պետություն և ազատագրված Արցախ:

Մեր տարածաշրջանում այլ կերպ հնարավոր չէ ապրել, քան «գայլային» մտածելակերպ ունենալն է: Այլ կերպ ենթարկվում ենք կամ հայրենազրկման ու գաղթի, կամ կոտորածների ու ցեղասպանության: Արտաքին աշխարհը (բարեկամ, ոչ բարեկամ), իր էմիսարներով ու սորոսածին գրանտակերներով, մեզ միշտ քարոզել և քարոզում է «ոչխարային» հնազանդություն, հանդուրժողականություն ու կույր հավատ օտարի գիշատիչ շահերի նկատմամբ: Այնինք` գայլային աշխարհում նույնիսկ մարդկության դեմ գործած առաջին ցեղասպանությունը պատշաճ չեն դատապարտում, որովհետև ցեղասպանվածները «գալյային» մտածելակերպ չունեն, և շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին եղել են 1915թ-ին:

«Գայլային» մտածելակերպը մեր ազգային ինքնապաշտպանական բնազդը պետք է լինի, մեր արժանապատվության ու անվտանգության պահպանման միակ իրական համակարգը:

Բացի այդ, այսօր «ոչխարային» մտածելակերպով չէինք կանգնի և սպասենք տեսնենք գայլային աշխարհից ո՞վ է բարեհաճելու բացել մեր կյանքի ճանապարհը: Եվ նույն ոչխարային մտածելակերպով չէինք հանդուրժի, որպեսզի մեզ սպանելուց, հայրենազրկելուց հետո, թարմ արյան հետքերով, նույն գայլերի հետ նոր արյունոտ բարեկամության (խաղաղության) տանեն, առանց խաղաղության երաշխիքների:

Որքան ուզում եք մարդու իրավունքներից, խոսքի ազատությունից, գենդերիստներից ու ֆեմինիստներից, հանդուրժողականությունից ու ժողովրդավարությունից խոսեք, միևնույն է` ուժեղինն ու խելքովինն է աշխարհը: Առյուծ չենք կարողանալու լինել, գոնե «գայլ» պետք է դառնանք, որպեսզի շնագայլերին, բորենիներին ու աղվեսներին զոհ չգնանք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ