10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում. անվտանգությունն ապահովողը Ռուսաստանն է. Արմեն Գրիգորյան

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է, որ էթնիկ զտում իրականացնի Արցախում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը շարունակում է աշխատել բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ Լաչինի միջանքը բացվի, որ Արցախում ապրող հայերը խուսափեն հումանիտար ճգնաժամից», – նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Արցախի նկատմամբ բազմապիսի պարտավորություններ կան, որոնք կատարում է Հայաստանը։

Գրիգորյանն ասաց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովողը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը։

«Ես կոչ կանեի, որ ընդդիմությունն այս ուղղությամբ աշխատի, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորություններն ու Լաչինի միջանցքում ապահովի անխափան, անվտանգ երթևեկություն։ Մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ, որ հնարավորինս արագ միջանցքը բացվի», – ընդգծեց Գրիգորյանը։

Նա վսահեցրեց՝ իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ