17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի ղեկավարած պատվիրակությանը։
 
Կողմերը առարկայական քննարկումներ են ունեցել Արցախի շուրջ ստեղծված իրադրության հնարավոր հանգուցալուծման, Արցախում ստեղծված ծանր իրավիճակի կարգավորման ուղիների և դրանում «Պատիվ ունեմ» խմբակցության անելիքների մասին։
 
Խմբակցությունից հավաստիացրել են, որ անում են և պատրաստ են ամեն ինչ անելու, գործելու հանուն Արցախի անվտանգության և բնականոն կյանքի ապահովման ուղղությամբ։
Կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներում առավել խորացնել երկկողմ քննարկումները՝ ի շահ Հայաստանի ու Արցախի»։
KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ