27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Գյումրեցիների ակնկալած պատասխանը, մի քիչ կասկածում եմ, որ բավարարվի՛՛ /վիդեո/

՛՛Խոստացել էր, որ դիմելու է և այս պահի դրությամբ փաստորեն խոստումը կատարել է, ուշ է, թե շուտ է, այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ ի սկզբանե ասվում էր, որ պետք են համապատասխան փաստաթղթեր, որ դիմումը գրվի դատախազին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ուշացած էր Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դիմումն՝ ուղղված ՌԴ գլխավոր դատախազին: 

Հիշեցնենք, որ փետրվարի երեքին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան այս նամակից, Գրիգորյանը պատասխանեց. ՛՛Ամեն դեպքում այն պատասխանը, ինչ-որ ակնկալում են գյումրեցիները, մի քիչ կասկածում եմ, որ բավարարվի: Քննչական կոմիտեի ղեկավարի մոտ կարծես թե չկար այդ տրամադրվածությունը՛՛: 

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ