11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախը հայության բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Արցախը հայության բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել, կա ու լինելու։
Ռուս խաղաղապահների դեմ հերթական շքերթն է սկսվել նիկոլականների եւ նրանց նատօաթրքասեր «հաճախորդների» շրջանում։
 
Ադրբեջանը,Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում եւ անելու են ռուս խաղաղապահներին հեռացնելու համար,որպեսզի նրանց փոխարեն թուրքական զորքը մտնի Արցախ ու հայաթափի այն։
Դա եք ուզու՞մ …
Մարդ ինչքա՞ն պետք է սեփական պետության ու ազգի շահը չտեսնի,որ կանգնի ու ջուր լցնի թուրք-ադրբեջանցիների հակառուսական քարոզչությանը։
Շուշին ու Հադրութը,Սեւ լճի 30 տոկոսը,Գորիս -Կապան ճանապարհը ո՞վ է տվել ադրբեջանցիներին։
Դուք ու ձեր Փաշինյանը։
 
Դուք երազում եք վերջնականապես տալ Արցախը ու դրա համար ձեզ խանգարում են ռուս խաղաղապահները։
Չի լինելու նման բան։
Արցախը մնալու է հայկական,իսկ ռուս խաղաղապահներն էլ դեռ երկար շարունակելու են պաշտպանել Արցախի ժողովրդին։
Թուրքիան,Ադրբեջանը ,ՆԱՏՕ-ն ու նրանց հայաստանյան «դամքաշները» հերթով «թքելու» են …
Արցախը Հայաստան աշխարհի բարոյական ու հոգեւոր ողնաշարն է եղել , կա ու լինելու»։
 
 
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ