28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պետք չի «Կիսաբաց լուսամուտների» Հայաստանում ապրել ու անասունի նման անընդհատ ծափ տալ Նիկոլին»

Որոշ ինքնագործ հղիների մասին…

Տիկնայք և պարոնայք, երեկվա հավաքն իրենից ներկայացնում էր էս դավաճանական իշխանությունների դեմ գործողություն, որից ընդդիմադիր դիրքավորված մարդիկ չպետք է նեղսրտեին կամ առավել ևս սեփական ներսի թույնը դուրս թքեին: Ինչու՞, քանզի հավաքը վերաբերվում էր Արցախին ու Հայաստանին: Ինձ, ձեզ, մեր բոլորիս տան անդամներին: Մեր կողքին ապրող երեխաներին, մեր հասակակիցներին, ավագ սերնդին: Այն քարոզարշավ չէր, որ «դանակ-պատառաքաղ» վերցրել ու ձեզ գցել եք այս ատիրույթ: Ինչպե՞ս կարող է այս հավաքը «վիրավորել», կամ հղիացնել իրական ընդդիմադիրին: Հարց է առաջանում. դուք ՔՊ-ին հեռացնելու համար եք պայքարում, թե՞ իշխանության գալու ու պաշտոններ զբաղեցնելու: Ձեզ համար ի՞նչն է կարևոր` աթոռը, թե՞ հողը:

Հանրապետականը 2018-ին չկոտրվեց, որպես կուսակցություն չվերացավ ու էդ համատարած թույնի ու ատելության տակ տասնյակ այլ` ոչ հանրապետական, քաղաքացիների հետ կռիվ տվեց, ինչից ամիսներ անց նոր միացան շատերը: Էդ շատերի մեջ կային մարդիկ, որոնք հենց 2018-ի փորձանքը ծափահարողներն էին ու նիկոլ բերողները, բայց մենք ողջունեցինք էդ մարդկանց, չնեղացանք, չմեղադրեցինք նրանց:
Մեզ ո´չ աթոռ ա պետք, ո´չ պաշտոն: Մենք մեր աշխատավարձով ու տան աթոռների վրա նստելով էլ «յոլա» կգնանք, մեզ Հայրենիք է պետք: Էս փուլում մեզ համախմբվել ա պետք հանուն Արցախի ու Հայաստանի, կամ էլ կշարունակենք նույն անբովանդակ ապրելակերպը: Թիրախավորելով մեզ, դուք միայն ու միայն օգնում եք նիկոլին: Ու ակամայից նաև թիրախավորում նրանց, ում դուք սատարում եք:
Քարեր նետելու ժամանակն ավարտվել է: Բոլորս իրար լավ գիտենք ու հաստատ գալու ա քարերը հետ նետելու ժամանակը, բայց էդ հիմա չի, հիմա էս անհայրենիքներին հեռացնելու ժամանակն ա:
Հ.Գ. Գրածիս պատճառ է դարձել շատ կոնկրետ մարդկանց թունավոր գրառումները, որոնց ավելի կոպիտ պատասխան դեռ չեմ ուզում տալ, քանի որ հուսով եմ, որ այն քաղաքական թիմը, որն իրանք ներկայացնում են չի կիսում էդ տեսակ կապիկների կարծիքը:
Այս մասին գրառում է արել ՀՀԿ երիտթեւի անդամ Տիգրան Վարդանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ