20 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

«Խաղաղությունը նախընտրելի է, բայց ոչ ցանկացած ու, առավել ևս, վերջանականապես կորցնելու գնով…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմաստուն միտքը կյանքի բովում թրծված խելոքների մենաշնորհն է: Նրանք միշտ նախընտում են ասելիքի արդյունքը, ասել է թե՝ այն, ինչը գործնականում ստանում է կյանքի իրավունք… Հայի այսօրվա ընտրածն անարդյունք միտքն է, իսկ հետևանքը՝ մեր իրականությունը…

Հ.գ.1– 30 տարի առաջ հայը նախընտրեց ինքնաշեն զենքով բացել «կյանքի ճանապարհ», իսկ այսօր, ունենալով ժամանակակից զենք, բավարարվել աշխարհին ուղղված անարդյունք հայտարարություններով…

Հ.գ.2– Լուսանկարում Ստեփանակերտի օդանավակայանն է՝ Արցախն արտաքին աշխարհի հետ կապող վերջին ու միակ ճանապարհը, որը փակվեց շուրջ 32 տարի առաջ՝ 1990թ. հոկտեմբերի 17-ին… «Նախկիները» դա չհանդուրժեցին և գնացին Մայր Հայրենիքին կապող ճանապարհի բացման հանդուգն գործողությանը, իսկ ի՞նչ են մտածում «ներկաները», երբ այն նորից փակված է …

Հ.գ.3– Խաղաղությունը նախընտրելի է, բայց ոչ ցանկացած ու, առավել ևս, վերջանականապես կորցնելու գնով…»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ