22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ՔՊ-ականները բիթքոյիններ, կրիպտոարժույթների ահռելի ծավալներ, կանխիկ գումարներ, Կենտրոնում 2-3 բնակարան են հայտարարագրում». Հայկ Մամիջանյան

«Պետք է հստակ հարց տամ, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մի պարագայում մոնիտորինգային առաքելությունը ողջունվում է, մյուս պարագայում՝ ոչ։ Որևէ մեկը չի հերքում, որ կան շատ մեծ ակնկալիքներ մեր անվտանգային հովանոցից, բայց այնուամենայնիվ քաղաքական դրդապատճառներով հրաժարվել այս պահին առկա առաջարկվող օգնությունից… Նաև ասեմ, որ մենք հիմա առաջնորդվում ենք մամուլում առկա տեղեկություններով, քանի որ ամբողջությամբ չի գաղտնազերծվել, թե ինչ առաջարկներ կար ՀԱՊԿ արձանագրության և առհասարակ ընդհանուր փաթեթի մեջ։ Իհարկե, ունեմ որոշակի տեղեկություններ, բայց այս պահին դրանց մասին չեմ բարձրաձայնի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ից Հայաստանին առաջարկվող օգնությանը և դրա վերաբերյալ իշխանությունների մեկնաբանություններին։

Ըստ պատգամավորի, իր համար տարակուսելի է, որ մի դեպքում մոնիտորինգային առաքելությունը համարվում է խիստ ողջունելի, իսկ մյուս պարագայում՝ ոչ այդքան։

Նա հիշեցրեց, որ 2016 թվականին փաստացի նույն իրավիճակում, այսինքն՝ պատերազմական գործողություններից հետո, հայկական դիվանագիտությանը հաջողվել էր Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովից ստանալ ՀՀ շահերից բխող հայտարարություն, արձանագրություն, որը ներառում էր թե՛ ազգերի ինքորոշման իրավունք, և թե՛ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի մշտադիտակման գործիքների վերահաստատումը։

«Թե ինչ է փոփոխվել այս վեց տարվա ընթացքում, կարծում եմ՝ գիտեն բոլորը, փոխվել է հիմնական բանակցողը, փոխվել է Հայաստանում իշխող ուժը։

Համաձայն եմ, որ այն ժամանակ գեոքաղաքական իրավիճակը մի փոքր այլ էր, բայց 2016 թվականին ՀԱՊԿ-ի ներՀԱՊԿ–յան մակարդակում գեոքաղաքական իրավիճակն առանձնապես չէր տարբերվում»,- հավելեց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան և Հայաստանում կոռուպցիայի դեմ տարվող պայքարին, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ պարզապես պետք է բացել ՔՊ-ի կողմից առաջադրված պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների, փոխնախարարների, մարզպետների հայտարարագրերը պաշտոնները ստանձնելուց և հիմա։

«Այս անգազ, անջուր տները Ձորաղբյուրում, 2-3 բնակարաններ Երևանի կենտրոնում, բիթքոյիններ, կրիպտոարժույթների ահռելի ծավալներ են որոշ պատգամավորներ հայտարարագրում, կանխիկ գումարներ։ Եթե չեմ սխալվում՝ մի պատգամավոր կա, որը մի քանի տարվա մասնավոր ձեռներեցության արդյունքում 150 հազար դոլար էր կուտակել։ Տաքսի վարելու մեջ վատ բան չկա, ես էլ եմ հասցրել դրանով զբաղվել ԱՄՆ-ում ուսանելու տարիներին, բայց նույնիսկ ԱՄՆ-ում ինձ չէր հաջողվել 150 հազար դոլար հետ գցել։ Այս պատգամավորի անուն-ազգանունը չեմ հիշում, եթե չեմ սխալվում՝ Աննա Հակոբյանի բարեկամն է»,- շեշտեց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ