28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151. Ժողովուրդ

maxresdefault

Մենք զարմանալի պետություն ենք ընդհանրապես. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական մեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն, մինչդեռ իր գործը մեր բոլորի, ժողովրդի համար գործից տուն գնալու պայման ապահովելն է: Էդ մարդու աշխատանքը երթուղայինի մեջ է, մի հատ բացատրեք՝ ինչի ենք իրեն ծառայողական մեքենա տալիս». սա հատված է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 2015թ.-ի մի ելույթից: Փաշինյանն այս երեւույթը անվանել էր «պադավատապետություն»:

«Հայաստանի Հանրապետությունում պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- հավելել էր պատգամավորը: Հոկտեմբերի 19-ին պարզ դարձավ, որ կառավարությունը մտադիր է 200 ավտոմեքենա գնել ու թարմացնել պետական ավտոպարկը: Եվ չնայած տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը շատ կտրուկ էր արտահայտվում, սակայն այս հարցում հեղափոխական քայլեր չեն արվել, եւ պետական ապարատում ավտոմեքենաների թիվը կրկին մեծ է: 2023 թվականի բյուջեի նախագծից պարզ է դառնում, որ կան գերատեսչություններ, որտեղ ծառայողական մեքենաների թիվն ավելանալու է: Եթե այս տարվա՝ 2022-ի դրությամբ ծառայողական մեքենաների թիվը պետական մարմիններում 933 է, ապա 2023-ին այն կավելանա 6-ով՝ կազմելով 939։

Կրկին ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը հակադրվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, եւ չնայած նախկինում նա եւ նրա թիմակիցները դեմ էին արտահայտվում «պադավատներին», սակայն հիմա ոչ միայն չեն կրճատում ավտոպարկը, այլ ձգտում են բարձրարժեք եւ նոր մեքենաներով համալրել այն:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ