19 Հուլիսի, Կիրակի, 2026
KFC

Ծառուկյանի փոխարեն՝ Նաիրա Զոհրաբյանը /վիդեո/

ԲՀԿ խորհրդաժողովը ավարտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրո Զոհրաբյանի ամփոփիչ խոսքով: Պատգամավորը նշեց, որ քարտուղարությունում կան բոլորի ելույթները, առաջիկա օրերին կմշակվի ու կներկայացվի հանդիպման հռչակագիրը, որտեղ իմի բերված կլինեն բոլորի տեսակետները, այն ճանապարհը, որը տանելու է իշխանափոխության:

Զոհրաբյանը նաև ներողություն փոխանցեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից: Նշենք, որ խորհրդաժողովի միայն առաջին նիստին Ծառուկյանը մասնակցեց, ապա հեռացավ: Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ ղեկավարը շատ հրատապ հանդիպման է գնացել:

Նշենք, որ Ծառուկյանը լրագրողներին խոստացել էր հարցերին պատասխանել խորհրդաժողովի ավարտից հետո: Փաստորեն, այս անգամ էլ` “այդ մասին հաջորդ դասին” ստացվեց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ