23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Երկրաշարժն ավելի էր սրում Արցախի քաղցրությունը, քան Երեւանի այս օրերի ռաբիզ պճնանքը․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Շատերը գիտեն, որ երբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Խորհրդային Միության ղեկավար Գորբաչովը այցելեց աղետի գոտի, հարազատներ, տներ, երեխաներ եւ ծնողներ կորցրած մարդիկ անգամ այդ ծանրագույն պահին նրան հարցեր էին ուղղում Արցախի մասին։
 
Դա շատ էր զայրացրել եւ զարմացրել Գորբաչովին, որ նույնիսկ անձնական վշտի մեջ հայերը չէին մոռանում իրենց հայրենիքի մի մասի եւ ազգային հարցերի մասին։
Ի՞նչ իմանային հայրենասեր գյումրեցիները, որ 34 տարի անց Արցախը դառնալու իրենց սեփական պետության դավադիր ղեկավարության զոհ։
 
Որ երկրաշարժն ավելի էր սրում Արցախի քաղցրությունը, քան Երեւանի այս օրերի ռաբիզ պճնանքը։
Լույս իջնի երկրաշարժի զոհերի շիրիմներին…»։
Հնարավոր է սա outdoors նկարն է
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ