28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօրվա աղետն էլ կանցնի ու հայը կմաքրի իր ճակատին դաջված կապիտուլյանտի խարանը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարայնը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը խլեց ավելի քան 25000 մեր հայրենակիցների կյանքեր: Աղետի հետանքով Հայաստանը կրեց շուրջ 10 մլրդ ԱՄՆ դոլարի նյութական վնաս: Բազմաթիվ ընտանիքներ ստիպված եղան լքել իրենց հայրենի քաղաքներն ու գյուղերը: Հազարավոր մարդիկ հաշմանդամ դարձան: Շուրջ 120 հազար մեր հայրենակիցներ էվակուացվեցին աղետի գոտուց:
 
Բայց հայ ժողովուրդն ապրեց ու հաղթեց և´ վերահաս պատերազմը, և´ աղետի հետևանքները: Մենք տոկուն ազգ ենք, մեզ կոտրելը հեշտ չի: Մենք միշտ հաղթելու ենք ցանկացած աղետ և վեր ենք հառնելու փյունիկի նման:
Ավերիչ երկրաշարժից 4 տարի անց` 1992թ.-ի մայիսին, դեռևս երկրաշարժի վերքերը չսպիացած, Գյումրվա ջոկատը Շուշի ու Քաշաթաղ էր ազատագրում:
 
Աղետի գոտին տարեց-տարի վերականգնվեց ու զարգացավ:
Ես հավատում եմ իմ ժողովրդի կենարար ոգուն: Ես գիտեմ, որ մենք Աստծո առջև առաքելություն ունեցող ազգ են ու միշտ վերածնվելու ենք ամեն մի աղետից:
 
Այսօրվա աղետն էլ կանցնի ու հայը կմաքրի իր ճակատին դաջված կապիտուլյանտի խարանը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ