12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 149. «Ժողովուրդ»

««Դոլարային արտահայտությամբ՝ Հայաստանի պետական պարտքը հատել է 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։ Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքն ավելի մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, հիմա արդարացնում է։ 168.am-ը հաշվարկել է եւ նկատում է, որ միայն այս տարվա ընթացքում պետական պարտքի գինը բարձրացել է 1,3 տոկոսային կետով։ Եթե տարվա սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հիմա դարձել է 6 տոկոս։ Սա պարտքի չափազանց կտրուկ թանկացում է, որը տեղի է ունեցել ընդամենը 10 ամսվա ընթացքում։

«Արտաքին վարկերի միջին կշռված տոկոսադրույքն այս տարի բարձրացել է 1,1 տոկոսային կետով, գրեթե կրկնապատկվել է. տարեսկզբին ընդամենը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 2,6 տոկոս։ Կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ է՛լ ավելի կբարձրանա, ֆինանսների նախարարի գնահատումներով՝ կհասնի ընդհուպ 2,9 տոկոսի։ Բայց դրանով էլ արտաքին պարտքի թանկացումը կանգ չի առնի։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այն կկազմի 4,1 տոկոս՝ այս տարի սպասվող 2,9-ի փոխարեն։ Պատկերացնում եք, 2 տարում 1,5 տոկոսից արտաքին պարտքի գինը կհասնի 4,1 տոկոսի», – նկատում է լրատվամիջոցը: Այսինքն՝ հերթական անգամ ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ընդդիմադիր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները միմյանցից տարբերվում են, եւ նա այժմ արդարացնում է մի բան, որը նախկինում դատապարտում էր»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ