07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Որոշել են ընդառաջել Ավինյանին. «Հրապարակ»

«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա Կատվալյանը, ով հոկտեմբերի վերջերին Փաշինյանի ցուցումով ազատվել էր Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի պաշտոնից, նշանակվել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խորհրդական։

Հիշեցնենք, որ անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ ընդամենը մեղմ քննադատական կոչ․ «Տղե՛րք, կարմիր գծեր կան, որ չպետք է անցնել»։ Կատվալյանի այս «հանդգնությունը» Փաշինյանին զայրացրել էր, եւ նա հրահանգել էր ազատել վերջինիս, սակայն Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին իշխանությունների վերարտադրության հարցն այնքան կարեւոր է, որ որոշել են ընդառաջել Ավինյանին՝ Կատվալյանին քաղաքապետի խորհրդական նշանակելով։ Մեր աղբյուրներն ասում են, որ Կատվալյանը Մալաթիայում կարող է լավ ձայներ բերել, դրա համար էլ նրան պաշտոն են տվել՝ ապագայում ավելի լավ պաշտոնի նշանակվելու խոստումով»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ