01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պերմյակովը մինչ Գյումրի ուղարկվելը հոգեբուժարանում բուժվել է. Lifenews

Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող 19-ամյա Վալերի Պերմյակովը դեռեւս ծառայության ընթացքում, նախքան Գյումրի տեղափոխվելը, որոշ ժամանակ բուժվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժարանում: Բժիշկները նրա մոտ վարքային լուրջ շեղումներ են նկատել, տեղեկացնում է ռուսական  Lifenews-ը: Լրատվամիջոցի տեղեկություններով` Պերմյակովը զորակոչվել է 2014-ի մայիսի 15-ին եւ մինչեւ դեկտեմբերի 3-ը ծառայել Ռուսաստանում: Սակայն տեղի զինվորականները թաքցրել են այն փաստը, որ Պերմյակովը զինծառայության անցնելուց գրեթե անմիջապես հետո հոգեբուժարան է տեղափոխվել ու ամբողջ հունիս ամիսն այնտեղ անցկացրել:   

Այժմ քննիչները փորձում են պարզել, թե ինչպես է ստացվել, որ հոգեբույժի հսկողության տակ գտնվող զինվորին թույլ են տվել Գյումրի տեղափոխվել:

Քննիչները քրեական գործ են հարուցել Բալեյ քաղաքի զինկոմիսարիատի բաժնի ղեկավար Ալեքսանդր Լոգինովսկու նկատմամբ, ով Վալերի Պերմյակովին զորակոչել է, ինչպես նաև զորամասի հրամանատար Եվգենի Սոցկովի նկատմամբ:

Հաղորդվում է, որ բուժում ստանալուց հետո Պերմյակովը վերադարձել է զորամաս, որտեղ ծառայել է որպես մեխանիկ-վարորդ: Ամիսը մեկ նա շարունակել է հետազոտություն անցնել հոգեբույժի մոտ, սակայն մասնագետները նրան հետագա ծառայության համար պիտանի են համարել, և երբ Գյումրիի զորամասից դիմում է եկել Չիտայից զորակոչիկների մի մասի Հայաստան տեղափոխելու վերաբերյալ, զորամասի աշխատակիցները մոռացել են նշել, որ Վալերի Պերմյակովը բուժում է անցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ