20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին

2015թ. փետրվարի 5-ին, ժամը 14:00-ին ՀՀ կառավարության Պետաիրավական վարչության նիստում քննարկվելու է ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած և ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջդրված՝ “Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին” օրենքի նախագիծը: 

2015թ. փետրվարի 5-ին, ժամը 14:00-ին ՀՀ կառավարության Պետաիրավական վարչության նիստում քննարկվելու է ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած և ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված՝ “Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին” օրենքի նախագիծը:

Օրինագծի քննարկումը ՀՀ կառավարությունում, ՀՀ Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովներում և որպես օրենք ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունումը՝ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության և Մեծ հայրենազրկման 100-ամյա տարելիցին, այսօրվա քաղաքական և հասարակական կարևորագույն օրակարգն է և պետք է ներառվի համահայկական պետական և ազգային  նոր հայեցակարգի հիմքում:

Հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների կողմից հայերի ցեղասպանության և հայրենազրկման իրողությունների ժխտումը, ցեղասպան քաղաքականության շարունակումը, պատմական փաստերի նենգափոխումը և հակահայկական բազմաթիվ այլ գործողությունների սանձազերծումն օրակարգային են դարձրել հայ ժողովրդի կողմից իր հայրենիքի տարածքների ազատագրումը նաև օրենքի ուժով ամրագրելու հաստատակամությունը:

 ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝  “Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին” օրենքի նախագիծը կոչված է սպասարկելու այդ խնդիրը:

 

 

 

ՀՀ ԱԺ “Ժառանգություն”խմբակցության լրատվական ծառայություն

 

05 փետրվարի 2015թ.

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ