04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Ավետարանի ընթերցանությունն ամեն անգամ հոգուս հեզություն ու խաղաղություն է պարգևել . Մեծերը Աստծո մասին

 “Ես տասնհինգ տարեկան էի, երբ հայրս աստվածաբանության դասեր վերցնելու նպատակով ինձ համար քահանա հրավիրեց: Չեք պատկերացնի, թե որքան շատ էր պետք դա համալսարան ընդունվողին: Քրիստոնեական ուսմունքն իմ ձեռքն ընկավ Վոլտերից հետո: Ոչ մի տեղ կրոնն այդպիսի “համեստ” դեր չի խաղում դաստիարակության գործում, ինչպես Ռուսաստանում, և դա, անշուշտ, մեծագույն երջանկություն է:

… Ավետարանը ես շատ եմ կարդացել և կարդացել եմ սիրով` թե սլավոներեն, թե լյութերական թարգմանությամբ: Ես կարդացել եմ առանց առաջնորդության, շատ բան չհասկանալով, բայց կարդացել եմ անկեղծ և խորը հարգանքի զգացումով: Վաղ երիտասարդությանս տարիներին ես հաճախ էի տարվում վոլտերականությամբ, սիրում էի հեգնանք ու ծաղր, բայց չեմ հիշում, որ երբևէ անտարբեր սրտով ձեռքս առնեի Ավետարանը: Բոլոր հասակներում էլ տարբեր առիթներով վերադարձել եմ Ավետարանի ընթերցանությանը և ամեն անգամ նրա բովանդակությունը հեզություն ու խաղաղություն է հոգուս պարգևել”:

Ալեքսանդր Իվանովիչ ԳԵՐՑԵՆ – (1812-1870),  ռուս գրող, հրապարակախոս, փիլիսոփա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ