19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

՛՛Տո այ խելո՛ք, քո ինչ խելքի գործն է՛՛ /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ժամանակ քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական հարցեր ու խնդիրներ: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ի պատասխան հարցին, թե ինչպիսին է կուսակցության տեսակետը Բերձորում կայացած միջադեպի վերաբերյալ, ասաց, որ կուսակցությունն անթույլատրելի է համարում, որ հայաստանյան ներքաղաքական հարցերին, խնդիրներին, տարբեր ուժերի ներքաղաքական ու ներհայաստանյան ծրագրերին մասնակից են դարձնում Արցախի հանրապետությունը:

՛՛Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է՝ իր ընտրված նախագահով, ԱԺ-ով, սահմանադրությամբ, և հայաստանյան խնդիրներին ներքաշել Արցախը, մեղմ ասած, ճիշտ չէ,-նշեց խոսնակը :

-Երբեք մենք մեր խնդիրներն Արցախ չենք տարել, այնտեղ չենք ներկայացել որպես այս կամ այն կուսակցության անդամ, ներկայացել ենք որպես օրենսդիր մարմնի անդամ:  Տեղի ունեցածը տհաճ է, ու նրանք անում են քայլ, որը ՀՀ-ի դեմ է: Ի՞նչ գործ ունեին Արցախում, պայքարում ես, արի, օպերայում պայքարի՛՛,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Արցախի ոստիկանությունը տարածել է հայտարարություն և այնտեղ ամեն ինչ ասված է, ինչին Շարմազանովը ավելացնելու ոչինչ չունի:

ԱԺ փոխնախագահը ծիծաղելի համարեց այս օրերին հնչած պահանջը, թե Արցախի բարձրաստիճան մարմինները պետք է հրաժարական տան.  ՛՛Հրաժարականների հարցը ծիծաղելի է, անհեթեթ ու անլուրջ հայտարարություններ են, անթույլատրելի է, բարոյական չէ, երբ որևէ մեկը անկախ իր դիրքից, անկախ նախկինում ունեցած ծառայություններից ներհայաստանյան խնդիրները տանում է Արցախ՛՛:

Շարմազանովն անդրադարձավ ՛՛Նախախորհրդարանի՛՛ անդամներից մեկի հայտարարությանը Իգոր Մուրադյանի-հեղ./, թե հակառուսական տրամադրություններ տարածելու էին գնում Արցախ: ՛՛Տո խելոք ջան, քո ի՞նչ խելքի գործն է դա, այլ երկրի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի այլ երկրի տրամադրություններ տարածելու այլ երկրում՛՛:

Շարմազանովը ՛՛մառազմ՛՛ որակեց նաև ՛՛Նախախորհրդարանից՛՛ արված հայտարարությունը, թե իննսունականներից հետո Արցախն անկախ պետություն չէ: Ըստ նրա՝ սա ադրբեջանական կողմին ուրախացնող հայտարարություն էր միայն: Նա պատահական չհամարեց այն, որ Ազգային ժողովի և ոչ խորհրդարանական որևէ մի ուժ չսատարեց ՛՛Հիմնադիր խորհրդարանի՛՛ այս նախաձեռնությունը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ